CONTACT

    November 21, 2024

    8:31 am

    Արցախի կառավարության տեղեկագիր – շրջափակման 80-րդ օր

    Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 8 հիվանդ տեղափոխվել է Հայաստան


    Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը շարունակում է իրականացվել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։

    Փետրվարի 28-ի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 135 հիվանդ:

    Նախագահ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՀ Անվտանգության խորհրդի նիստ


    Քննարկվել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, ծագած խնդիրների հաղթահարման ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը:

    Վաղաժամկետ դադարել են Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազի լիազորությունները


    Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը փետրվարի 28-ին հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որում ասվում է, որ փետրվարի 24-ին Գլխավոր դատախազը  Ազգային ժողով էր ներկայացրել հրաժարականի դիմում և սահմանված կարգով կրկին դիմում է ներկայացրել փետրվարի 28-ին: Ըստ այդմ՝ «Դատախազության մասին» օրենքի համաձայն՝ վաղաժամկետ դադարել են Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի լիազորությունները։

    Ավելի վաղ նախագահ Արայիկ Հարությունյանն ազատել է Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից և հայտնել, որ այդ պաշտոնին նշանակվելու համար առաջարկություն է ներկայացրել Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին։

    Օրվա վիճակագրական թարմացումներ

    7 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

    Արդեն 308 երեխա ծնվել է շրջափակման մեջ:

    Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 750 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

    Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 135 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։

    755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։

    Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ 

    Ավելի քան 31,600 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

    Կարևոր փաստեր


    Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը։ ՄԱԿ—ի Արդարադատության միջազգային դատարանը (Հաագա) քննարկել է այն Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում և պարտավորեցրել Ադրբեջանին ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Եվրոպական խորհրդարանում Արցախի շրջափակման հումանիտար հետևանքների մասին բանաձև է ընդունվել։

    https://mailchi.mp/fbde691003fe/day80am

    Կարող եք կարդալ

    Un nouveau gouvernement en faveur de l’Arménie et de l’Artsakh

    Mardi 24 septembre 2024 à Paris – Le week-end dernier a été annoncé la composition du nouveau gouvernement. Le Cercle d’Amitié France-Artsakh se réjouit de retrouver de nombreux amis de l’Arménie et de l’Artsakh (Haut-Karabagh) au sein de ce gouvernement auquel il adresse tous ses vœux de succès. Le Premier ministre, Michel Barnier est un fervent défenseur […]

    Կարդալ

    Ֆրանսայի նոր կառավարութիւնը՝ Հայաստանի ու Արցախի նպաստաւոր

    ՖՐԱՆՍԱ-ԱՐՑԱԽ ԲԱՐԵԿԱՄՈՒԹԵԱՆ ՇՐՋԱՆԱԿԻ ՄԱՄԼՈՅ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ Երեքշաբթի, Սեպտեմբեր 24, Փարիզ – Անցեալ շաբաթավերջին յայտնի դարձաւ նոր կառավարութեան կազմը։ Ֆրանսա-Արցախ բարեկամութեան շրջանակը ուրախ է այս կառավարութեան կազմին մէջ գտնելով Հայաստանի եւ Արցախի բազմաթիւ բարեկամներ, որոնց կը յայտնէ յաջողութեան իր ջերմ մաղթանքները։ Վարչապետ Միշէլ Պարնիէ Հայաստանի ու Արցախի ջերմեռանդ պաշտպանն է. ան այցելած է Հայաստան ու Արցախ 2021 Դեկտեմբերին՝ […]

    Կարդալ

    Armenian MFA: Displacement was the last stage of ethnic cleansing policy

    Yerevan /Mediamax/. The Ministry of Foreign Affairs of Armenia issued a statement on the occasion of the anniversary of the forced displacement of Armenians from Artsakh as a result of Azerbaijan’s military attack. The statement of the Foreign Ministry says: A year ago, on September 19, as a result of the military attack by Azerbaijan, […]

    Կարդալ