CONTACT

    November 21, 2024

    6:54 pm

    Արցախի կառավարության տեղեկագիր – շրջափակման 83-րդ օր

    Ադրբեջանական կողմը  խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ

    Արցախի Հանրապետության  Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները  մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը  խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

    Արցախի ԱԳՆ-ն տարածել է մեկնաբանություն` Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ


    Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի սադրանքները, որոնք իրականացվել են Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի միջնորդությամբ տեղի ունեցած Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հերթական հանդիպումից անմիջապես հետո։

    Արցախի ապօրինի շրջափակումն անհապաղ վերացնելու անհրաժեշտության համատեքստում հումանիտար և ենթակառուցվածքային հարցերով կողմերի միջև կայացած քննարկումների ֆոնին, Ադրբեջանի գործողություններն ակնհայտորեն վկայում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ իր՝ այդ թվում նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումից բխող հանձնառություններն անվերապահորեն կատարելու չկամության մասին։

    Այս առումով անհրաժեշտ ենք համարում, որպեսզի միջազգային հանրությունը շարունակի Ադրբեջանի վրա ճնշման գործադրման կոնկրետ միջոցների իրականացումը՝ զսպելու վերջինիս ապակառուցողական գործողություններն ու մտադրությունները, որոնք միտված են հարցերն ուժային ճանապարհով լուծելուն։

    Անվտանգության խորհուրդը տարածել է հայտարարություն՝ արցախյան և ադրբեջանական կողմերի՝ մարտի 1-ին կայացած հանդիպման վերաբերյալ 


    Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ մարտի 1-ին ռուսական խաղաղապահ զորախմբի շտաբում՝ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ, անց է կացվել արցախյան և ադրբեջանական կողմերի հանդիպում, որի նպատակն էր միայն հրատապ հումանիտար հարցերի քննարկումը։ 

    Հանդիպումից կարճ ժամանակ անց, ադրբեջանական խմբի ղեկավարը իր երկրի տեղեկատվական հարթակներում հանդես է եկել հարցազրույցներով, որոնցում բոլորովին այլ՝ բուն բովանդակությունից ու գործընթացից շեղված ապատեղեկատվություն է տարածել, մասնավորապես հայտարարելով, որ հանդիպմանը քննարկվել են «Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակչության՝ Ադրբեջանին վերաինտեգրվելու հարցեր»։ Ադրբեջանական պաշտոնյաների և մամուլի միջոցների այս զեղծարարությունը, ցավոք, օգտագործվել է նաև հայկական լրատվադաշտի որոշ ներկայացուցիչների կողմից՝ դրանով ստեղծելով թյուր տպավորություն, թե, իբր, արցախա-ադրբեջանական շփումներում քննարկվում են հակամարտության համապարփակ կարգավորմանն առնչվող հարցեր: 

    Ադրբեջանական հաջորդ ապատեղեկատվությունը, որի համաձայն՝ կողմերի պաշտոնական ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը իբր «կարող է տեղի ունենալ Գյանջայում կամ Աղդամում», ընդ որում՝ առանց ՌԴ խաղաղապահ զորակազմի մասնակցության, ևս չի համապատասխանում իրականությանը:

    Բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն միջազգայնորեն ճանաչված ձևաչափով. Արցախի նախագահն ընդունել է Պահեստազորի սպաների միության անդամներին


    Արայիկ Հարությունյանը նշել է, որ արցախյան կողմի՝ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ առ այսօր տեղի ունեցած բոլոր հանդիպումների ժամանակ, այդ թվում նաև մարտի 1-ին քննարկվել են բացառապես տեխնիկական, հումանիտար բնույթի և ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր։ «Արցախի կարգավիճակին վերաբերող բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն միջազգայնորեն ճանաչված ձևաչափով և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավուքի իրացման միջոցով»,- նշել է նախագահը։

    Նախագահ Արայիկ Հարությունյանը ողջունել է Գերմանիայի Կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունը


    «Մենք ողջունում ենք Օլաֆ Շոլցի հայտարարությունն այն մասին, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով՝ տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հավասարազոր սկզբունքների հիման վրա: Կարգավորումն անհնար է առանց մեր հիմնարար և հավաքական իրավունքները լիովին հաշվի առնելու»,- գրել է Արայիկ Հարությունյանը իր Թվիթերի էջում:

    Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 9 հիվանդ տեղափոխվել է Հայաստան


    7 բուժառու, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել էին ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

    Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը շարունակում է իրականացվել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։

    Մարտի 3-ի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 144 հիվանդ:

    Պետնախարարը հանդիպում է ունեցել Արցախի մի խումբ գործարարների հետ

    Հանդիպման ընթացքում քննարկվել են շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմման նպատակով ներդրված աջակցության ծրագրերը:

    Շրջափակման պատճառով տնտեսությունում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը նվազել են

    Արցախի պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2023 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե է մուտքագրվել 4,023.9 մլն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր, որը պլանավորված 5,300.0 մլն  դրամ ցուցանիշի նկատմամբ թերակատարվել է 24,1 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 18.6 տոկոսով:

    Թերակատարումները պայմանավորված են 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսությունում ստեղծված իրավիճակով, մասնավորապես, մի շարք հարկ վճարողների գործունեությունների դադարեցմամբ, որի հետևանքով իրացման շրջանառություն և դրան համարժեք հարկային պարտավորություններ վերջիններիս մոտ չեն առաջացել և ըստ այդմ բյուջե չեն մուտքագրվել:

    Օրվա վիճակագրական թարմացումներ

    9 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

    Արդեն 318 երեխա ծնվել է շրջափակման մեջ:

    Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 770 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

    Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 144 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։

    755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։

    Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,700 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ 

    Ավելի քան 32,400 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

    Կարևոր փաստեր
    Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը։ ՄԱԿ—ի Արդարադատության միջազգային դատարանը (Հաագա) քննարկել է այն Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում և պարտավորեցրել Ադրբեջանին ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Եվրոպական խորհրդարանում Արցախի շրջափակման հումանիտար հետևանքների մասին բանաձև է ընդունվել։

    https://mailchi.mp/00878e18bdd5/day83am

    Կարող եք կարդալ

    Un nouveau gouvernement en faveur de l’Arménie et de l’Artsakh

    Mardi 24 septembre 2024 à Paris – Le week-end dernier a été annoncé la composition du nouveau gouvernement. Le Cercle d’Amitié France-Artsakh se réjouit de retrouver de nombreux amis de l’Arménie et de l’Artsakh (Haut-Karabagh) au sein de ce gouvernement auquel il adresse tous ses vœux de succès. Le Premier ministre, Michel Barnier est un fervent défenseur […]

    Կարդալ

    Ֆրանսայի նոր կառավարութիւնը՝ Հայաստանի ու Արցախի նպաստաւոր

    ՖՐԱՆՍԱ-ԱՐՑԱԽ ԲԱՐԵԿԱՄՈՒԹԵԱՆ ՇՐՋԱՆԱԿԻ ՄԱՄԼՈՅ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ Երեքշաբթի, Սեպտեմբեր 24, Փարիզ – Անցեալ շաբաթավերջին յայտնի դարձաւ նոր կառավարութեան կազմը։ Ֆրանսա-Արցախ բարեկամութեան շրջանակը ուրախ է այս կառավարութեան կազմին մէջ գտնելով Հայաստանի եւ Արցախի բազմաթիւ բարեկամներ, որոնց կը յայտնէ յաջողութեան իր ջերմ մաղթանքները։ Վարչապետ Միշէլ Պարնիէ Հայաստանի ու Արցախի ջերմեռանդ պաշտպանն է. ան այցելած է Հայաստան ու Արցախ 2021 Դեկտեմբերին՝ […]

    Կարդալ

    Armenian MFA: Displacement was the last stage of ethnic cleansing policy

    Yerevan /Mediamax/. The Ministry of Foreign Affairs of Armenia issued a statement on the occasion of the anniversary of the forced displacement of Armenians from Artsakh as a result of Azerbaijan’s military attack. The statement of the Foreign Ministry says: A year ago, on September 19, as a result of the military attack by Azerbaijan, […]

    Կարդալ