CONTACT

    January 27, 2026

    9:39 pm

    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Եվրոպական խորհրդարանի 12 մարտի, 2024թ․ բանաձևի վերաբերյալ

    The Committee for the Defense of the Fundamental Rights of the Artsakh People was mandated by resolution of the Artsakh Parliament dated December 2, 2023

    2024թ. մարտի 19 – Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը ողջունում է Եվրոպական խորհրդարանի 2024 թվականի մարտի 12-ի բանաձևի 14-րդ կետում ներկայացված նախաձեռնությունը, որը միանշանակորեն հաստատում է արցախահայության՝ միջազգային ներկայության ներքո հայրենիք վերադառնալու իրավունքը:

    Խորհրդարանի վճռական կոչն ընդգծում է այն իրողությունը, որ արցախահայության անվտանգությունն ու ապահովությունը չի կարող երաշխավորվել առանց միջազգային ներկայության և պաշտպանության։ Բանաձևում հայտարարված ձևակերպմանը և Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համահունչ հանձնախումբը պատրաստ է ներգրավվել միջազգային մանդատ ունեցող գործընթացում, որն ապահովում է արցախահայության՝ անվտանգ, արժանապատիվ վերադարձը իրենց հայրենիք՝ միջազգային պաշտպանության ներքո, հարգելով նրանց ինքնորոշման իրավունքը։

    Միջազգային պաշտպանության ներքո իրենց հայրենիք վերադառնալու արցախահայության իրավունքը բանակցային դիրքորոշում չէ, այլ մանդատ՝ հիմնված մարդու իրավունքների և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա։

    Հակառակ բանաձևին Ադրբեջանի ապակառուցողական արձագանքին, խորհրդարանի ներգրավվածությունն այս հարցի լուծմանը ոչ միայն արդարացված և ողջունելի է, այլև կարևոր և ծանրակշիռ: Այս հարցում Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումն ընդգծում է միջազգային վերահսկողության անփոխարինելի դերը արցախահայության՝ իրենց հայրենի հող անվտանգ և արժանապատիվ վերադարձի ապահովման, ինչպես նաև հայկական կրոնական և մշակութային ժառանգության պահպանության գործում, որը ներկայումս ամեն օր ենթարկվում է քանդման և պղծման:

    Չափազանց կարևոր է անհապաղ ստեղծել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմ և ձևաչափ։ Կոչ ենք անում անդամ պետություններին և միջազգային կազմակերպություններին ակտիվորեն աշխատել հիմնարար իրավունքներից շարունակվող զրկանքների վերացման և Արցախի բնիկ ժողովրդի վերջնական ոչնչացումը կանխելու ուղղությամբ և կոչ ենք անում ԵՄ կառույցներին, ներառյալ ԵՄ գործադիրին, անհապաղ քայլեր ձեռնարկել ԵՄ բանաձևում արված կարևոր կոչերն իրականացնելու ուղղությամբ։ Հարկադիր տեղահանումը չի կարող լեգիտիմացվել որպես հակամարտությունների կարգավորման մեթոդ: Իրավիճակի լրջության գիտակցումը և խաղաղության և արդարության ապահովմանն ուղղված միջազգային ջանքերի հետ համագործակցելը իրական հաշտեցման և կայուն խաղաղության միակ ճանապարհն է։

    Կարող եք կարդալ

    13th-century monsatery of Gandzasar in Artsakh/Nagorno Karabakh. Photo: David Ghahramanyan

    Final Statement of the International Conference on the Preservation of Armenian Religious, Cultural and Historical Heritage in Artsakh/Nagorno Karabakh

    Bern, Switzerland | 27–28 May 2025 Preamble: A Framework of Responsibility and Response Isaiah 58:12 « Your ancient ruins shall be rebuilt, you shall raise up the foundations of many generations; you shall be called the repairer of the breach, the restorer of streets to live in. » Galatians 6:2 « Bear one another’s burdens, and in this way you […]

    Կարդալ

    «Swiss Peace Initiative for Nagorno-Karabakh» commission launched

    On May 26, 2025, in the Swiss capital Bern, an interparty commission composed of 19 parliamentarians supporting the “Swiss Peace Initiative” launched its work. The commission aims to assist in the implementation of the Swiss Parliament’s decision to activate the necessary international mechanisms for realizing the right of return of the Armenians of Artsakh— a […]

    Կարդալ

    ANCA Welcomes Launch of Swiss Peace Initiative for Nagorno Karabakh

    May 26th Forum in Bern Aims to Secure Right of Return for Displaced Artsakh Armenians WASHINGTON, DC – The Armenian National Committee of America (ANCA) welcomes the May 26th launch of the “Swiss Peace Initiative for Nagorno-Karabakh” – a groundbreaking, cross-party initiative by Swiss Parliamentarians to advance the Swiss government’s decision to establish an international platform […]

    Կարդալ