CONTACT

    March 17, 2026

    10:41 pm

    Արցախի և Հայաստանի մի շարք քաղաքական ուժերի հայտարարությունը

    Մենք՝ ներքոստորագրյալներս, Հայաստանի իշխանություններից պահանջում ենք արտաքին քաղաքականության օրակարգում ներառել և բանակցային գործընթացի շրջանակում պարտադիր քննարկման առարկա դարձնել Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով Արցախ վերադառնալու հավաքական իրավունքն իրացնելու պահանջը։

    Արցախի ժողովրդի էթնիկ զտումն ու հայրենազրկումն արդյունքն է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի և քաղաքական պայմանավորվածությունների կոպիտ խախտման, և չկա միջազգային որևէ դերակատար, որը կկարողանա հերքել խնդիրն օրակարգ բերելու հայկական կողմի իրավունքը։

    Առանց խոչընդոտների և միջազգային երաշխիքներով իր հազարամյակների հայրենիքում ազատ ապրելն Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքն է և դրա նախապայմանը՝ հավաքական վերադարձը, որն ամրագրված է միջազգային հիմնարար կոնվենցիաներով և փաստաթղթերով, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ Արցախի վերաբերյալ կայացված որոշումներով։

    Հարավային Կովկասում չի կարող լինել խաղաղության ակնկալիք, առավել ևս՝ երաշխիք, քանի դեռ հայկական կողմը չի ձևակերպել և օրակարգ չի բերել արդարության պահանջը։ Սրա ապացույցն Ադրբեջանի պահվածքն է և խաղաղության հասնելու հայկական կողմի ապարդյուն փորձերը։ Հնարավոր չէ հասնել խաղաղության և կարգավորման մի իրավիճակում, երբ կողմերից մեկը զրկված է իր շահերի պաշտպանության հնարավորությունից։

    Համոզված ենք, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը հասնել հնարավոր է միմիայն Արցախի ժողովրդի հավաքական վերադարձով՝ ամրագրված միջազգային երաշխիքներով։

    Վստահ ենք, որ սա ընկալում են տարածաշրջանի և դրանում ներգրավված բոլոր դերակատարները։ Հայաստանի իշխանության պատասխանատվությունն է առնվազն այս հարցում դրսևորել դիվանագիտական հմտություն և քաղաքական կամք՝ հօգուտ Հայաստանի ու հայ ժողովրդի գոյութենական սպառնալիքների չեզոքացման:

    «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն

    «Հայ Յեղափոխական Դաշնակցության» արցախյան կառույց

    Արցախի «Արդարություն» կուսակցություն

    Արցախի «ժողովրդավարական» կուսակցություն

    «Հայաստան» դաշինք

    «Պատիվ ունեմ» դաշինք

    «Ազգային անվտանգություն» կուսակցություն

    «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն

    «Հայաստանի հանրապետական» կուսակցություն

    «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնություն

    «Միասին» շարժում

    2024թ. մարտի 14

    Կարող եք կարդալ

    13th-century monsatery of Gandzasar in Artsakh/Nagorno Karabakh. Photo: David Ghahramanyan

    Final Statement of the International Conference on the Preservation of Armenian Religious, Cultural and Historical Heritage in Artsakh/Nagorno Karabakh

    Bern, Switzerland | 27–28 May 2025 Preamble: A Framework of Responsibility and Response Isaiah 58:12 « Your ancient ruins shall be rebuilt, you shall raise up the foundations of many generations; you shall be called the repairer of the breach, the restorer of streets to live in. » Galatians 6:2 « Bear one another’s burdens, and in this way you […]

    Կարդալ

    «Swiss Peace Initiative for Nagorno-Karabakh» commission launched

    On May 26, 2025, in the Swiss capital Bern, an interparty commission composed of 19 parliamentarians supporting the “Swiss Peace Initiative” launched its work. The commission aims to assist in the implementation of the Swiss Parliament’s decision to activate the necessary international mechanisms for realizing the right of return of the Armenians of Artsakh— a […]

    Կարդալ

    ANCA Welcomes Launch of Swiss Peace Initiative for Nagorno Karabakh

    May 26th Forum in Bern Aims to Secure Right of Return for Displaced Artsakh Armenians WASHINGTON, DC – The Armenian National Committee of America (ANCA) welcomes the May 26th launch of the “Swiss Peace Initiative for Nagorno-Karabakh” – a groundbreaking, cross-party initiative by Swiss Parliamentarians to advance the Swiss government’s decision to establish an international platform […]

    Կարդալ