CONTACT

    January 27, 2026

    4:12 pm

    Անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների՝ Ժնևյան կոնվենցիայով ամրագրված իրավունքների խախտումները կասեցնելու համար

    The Committee for the Defense of the Fundamental Rights of the Artsakh People was mandated by resolution of the Artsakh Parliament dated December 2, 2023

    Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    25.03.2024

    Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեն լրջորեն անհանգստացած է վերջին հաղորդագրություններով, որոնք մանրամասն նկարագրում են Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների իրավունքների կոպտագույն խախտումները,  մասնավորապես հանրային հետաքրքրասիրությունից զերծ մնալու իրավունքի հիմնարար սկզբունքի առնչությամբ, որն ամրագրված է ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի երրորդ կոնվենցիայում: Այս գործողությունները ոչ միայն դատապարտելի են բարոյական տեսանկյունից, այլև ուղղակիորեն հակասում են միջազգային մարդասիրական իրավունքին:

    Ժնևի երրորդ կոնվենցիայի 13-րդ հոդվածն ուղղակիորեն արգելում է ռազմագերիներին ենթարկվել հանրային հետաքրքրասիրության: Ադրբեջանում ռազմագերիներին պատկերող տեսանյութերի հրապարակային հեռարձակումն այդ կոնվենցիայի համաձայն նրանց անձնական կյանքի և արժանապատվության անձեռնմխելիության իրավունքի կոպիտ խախտում է: Ժնևի 4-րդ կոնվենցիայի 27-րդ հոդվածը նույն կերպ արգելում է նման հրապարակային ցուցադրությունները քաղաքացիական անձանց դեմ: Ավելին, այս գործողությունները խախտում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որը հաստատում է գաղտնիության և անձնական կյանքի, ընտանիքի, բնակարանի կամ նամակագրության կամայական միջամտությունից պաշտպանվելու իրավունքը:

    Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդների հետ բեմադրված հարցազրույցների հեռարձակումը նրանց իրավունքների ուղղակի խախտում է և ավելի է խորացնում նրանց առանց այն էլ ծանր վիճակը: Ադրբեջանի նման մանիպուլյատիվ մարտավարությունը ծառայում է միջազգային մարդասիրական իրավունքի ամբողջականության խաթարմանը և պետք է անվերապահորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից:

    Այս աղաղակող խախտումների լույսի ներքո կոչ ենք անում պետական գործիչներին և իրավապաշտպան կազմակերպություններին ուղղակի միջոցներ ձեռնարկել՝ թույլ չտալու Ադրբեջանին հետագայում հեռարձակել ռազմագերիների և պատանդների հետ տեսանյութեր կամ հարցազրույցներ: Սա ներառում է դիվանագիտական ուղիների օգտագործում, անհրաժեշտության դեպքում պատժամիջոցների կիրառում և հրապարակային դատապարտում ՝ Ադրբեջանին իր գործողությունների համար պատասխանատվության ենթարկելու համար։

    Մենք վճռականորեն ընդգծում ենք, որ այլ մասնակից պետությունների կողմից նման տեսագրությունների ցանկացած վերահեռարձակում թույլ տալն ինքնին ոչ միայն Ժնևյան երրորդ և չորրորդ կոնվենցիաների կոպիտ խախտում է, այլ նաև մարդասիրական իրավունքի հիմնական սկզբունքների դատապարտելի անտեսում։ Հետևաբար, չափազանց կարևոր է, որ մասնակից բոլոր պետությունները հրատապ և վճռական գործողություններ ձեռնարկեն՝ կանխելու ադրբեջանական նման տեսանյութերի որևէ վերահեռարձակ իրենց իրավասության տակ գտնվող սերվերների, լրատվամիջոցների հարթակներում։

    Ավելին, մենք պահանջում ենք միջազգային մարդասիրական կազմակերպություններին, ինչպիսին է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, անհապաղ և անարգել մուտք գործել բոլոր կալանավայրեր, որտեղ պահվում են հայ ռազմգերիներն ու պատանդները: Դա կարևոր է այդ անձանց բարեկեցության և պատշաճ վերաբերմունքի ապահովման համար, ինչն ամրագրված է Ժնևի կոնվենցիաներով և մարդու իրավունքների այլ կիրառելի միջազգային պայմանագրերով՝ ներառյալ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը և Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ այլ տեսակի արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի տեսակների դեմ կոնվենցիան:

    Հրամայական է, որ Ադրբեջանը կատարի միջազգային իրավունքով ստանձնած իր պարտավորությունները և դադարեցնի հայ ռազմագերիների և պատանդների իրավունքները ոտնահարող բոլոր գործողությունները։ Դա չկատարելը ոչ միայն խաթարում է մարդասիրության և արժանապատվության սկզբունքները, այլև սպառնում է տարածաշրջանային կայունությանը և խաղաղությանը:

    Մենք պատրաստ ենք աշխատել միջազգային հանրության հետ՝ այդ խախտումների վերացման և հակամարտության հետևանքով տուժած բոլոր անձանց իրավունքների պաշտպանության ապահովման ուղղությամբ ։ Կոչ ենք անում բոլոր պետական դերակատարներին և միջազգային կազմակերպություններին շարունակել պահանջել անհապաղ և անվերապահ ազատ արձակել ապօրինի ադրբեջանական գերության մեջ պահվող բոլոր հայերին։

    Մեր հավաքական պարտականությունն է պահպանել Ժնևյան կոնվենցիաների և մարդու իրավունքների վերաբերյալ համաօպատասխան սկզբունքները, ինչպես նաև պաշտպանել ադրբեջանական գերության մեջ ապօրինի պահվող բոլոր ռազմագերիների և պատանդների արժանապատվությունն ու բարեկեցությունը:

    Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտե

    Կարող եք կարդալ

    13th-century monsatery of Gandzasar in Artsakh/Nagorno Karabakh. Photo: David Ghahramanyan

    Final Statement of the International Conference on the Preservation of Armenian Religious, Cultural and Historical Heritage in Artsakh/Nagorno Karabakh

    Bern, Switzerland | 27–28 May 2025 Preamble: A Framework of Responsibility and Response Isaiah 58:12 « Your ancient ruins shall be rebuilt, you shall raise up the foundations of many generations; you shall be called the repairer of the breach, the restorer of streets to live in. » Galatians 6:2 « Bear one another’s burdens, and in this way you […]

    Կարդալ

    «Swiss Peace Initiative for Nagorno-Karabakh» commission launched

    On May 26, 2025, in the Swiss capital Bern, an interparty commission composed of 19 parliamentarians supporting the “Swiss Peace Initiative” launched its work. The commission aims to assist in the implementation of the Swiss Parliament’s decision to activate the necessary international mechanisms for realizing the right of return of the Armenians of Artsakh— a […]

    Կարդալ

    ANCA Welcomes Launch of Swiss Peace Initiative for Nagorno Karabakh

    May 26th Forum in Bern Aims to Secure Right of Return for Displaced Artsakh Armenians WASHINGTON, DC – The Armenian National Committee of America (ANCA) welcomes the May 26th launch of the “Swiss Peace Initiative for Nagorno-Karabakh” – a groundbreaking, cross-party initiative by Swiss Parliamentarians to advance the Swiss government’s decision to establish an international platform […]

    Կարդալ