CONTACT

    January 27, 2026

    10:21 pm

    Արցախի հիմնախնդրի կարգավորում, հայ պատանդների ազատ արձակում. ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդը», ներկայացվել են նպատակները

    ԵՐԵՎԱՆ, 2024 թ. ապրիլի 18 – Պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը (ԴՀԽ): Այս մասին ասված է խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։

    «Կազմակերպության նպատակներն ու գործունեության գլխավոր ուղղություններն են.

    • արտաքին քաղաքականության այլընտրանքային օրակարգի առաջադրումը,

    • համազգային և պետական նպատակների շուրջ համախմբող հարթակի ստեղծումը՝ պաշտպանելու և առաջ մղելու համար Հայաստանի Հանրապետության և Հայկական աշխարհի շահերը,

    • հետևողական անդրադարձն արտաքին քաղաքականությանն առնչվող հիմնահարցերին, ներառյալ՝

    – Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը,

    – Արցախի հիմնախնդրի արդար և համապարփակ կարգավորումը,

    – հայ պատանդների ու ռազմագերիների ազատ արձակման հարցը։

    • հայաստանյան և համահայկական շահագրգիռ հաստատությունների, ինչպես նաև փորձագիտական համայնքների հետ համագործակցությունը՝ համաշխարհային և տարածաշրջանային միտումներն ու մարտահրավերները մասնագիտորեն վերլուծելու և դրանցից բխող զարգացումները կանխատեսելու, ինչպես նաև համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակով:

    ԴՀԽ-ն բաց է գործակցելու դիվանագիտական համայնքի, միջազգային կազմակերպությունների, փորձագիտական խմբերի, ուղեղային կենտրոնների, հայաստանյան հասարակական և քաղաքական շրջանակների հետ։

    «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպության հիմնադիրների ասուլիսը կկայանա ապրիլի 22-ին, ժամը 11-ին, «Օպերա Սյուիթ» հյուրանոցում, հասցեն՝ Լեմկինի 1»։

    «ԵՐԿԻՐ»

    facebook sharing button

    Կարող եք կարդալ

    13th-century monsatery of Gandzasar in Artsakh/Nagorno Karabakh. Photo: David Ghahramanyan

    Final Statement of the International Conference on the Preservation of Armenian Religious, Cultural and Historical Heritage in Artsakh/Nagorno Karabakh

    Bern, Switzerland | 27–28 May 2025 Preamble: A Framework of Responsibility and Response Isaiah 58:12 « Your ancient ruins shall be rebuilt, you shall raise up the foundations of many generations; you shall be called the repairer of the breach, the restorer of streets to live in. » Galatians 6:2 « Bear one another’s burdens, and in this way you […]

    Կարդալ

    «Swiss Peace Initiative for Nagorno-Karabakh» commission launched

    On May 26, 2025, in the Swiss capital Bern, an interparty commission composed of 19 parliamentarians supporting the “Swiss Peace Initiative” launched its work. The commission aims to assist in the implementation of the Swiss Parliament’s decision to activate the necessary international mechanisms for realizing the right of return of the Armenians of Artsakh— a […]

    Կարդալ

    ANCA Welcomes Launch of Swiss Peace Initiative for Nagorno Karabakh

    May 26th Forum in Bern Aims to Secure Right of Return for Displaced Artsakh Armenians WASHINGTON, DC – The Armenian National Committee of America (ANCA) welcomes the May 26th launch of the “Swiss Peace Initiative for Nagorno-Karabakh” – a groundbreaking, cross-party initiative by Swiss Parliamentarians to advance the Swiss government’s decision to establish an international platform […]

    Կարդալ