CONTACT

    May 22, 2025

    10:20 pm

    «Կասեցնել օկուպացված Արցախի բնակեցումը թուրքերով, ապահովել արցախցիների վերադարձը»․ պահանջ՝ ԵԱՀԿ գործող նախագահին

    Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը

    Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ այսօր բողոքի ցույց են արել արցախցիները, նաեւ իրավապաշտպաններ ու հանրային գործիչներ՝ իրենց ձայնն ուղղելով Հայաստան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջեին։ Ցույցի մասնակիցները պարզել են «Պահանջում ենք արցախցիների վերադարձ հայրենիք» գրությամբ պաստառներ։ Նրանք պահանջում են Արցախից բռնի տեղահանված փախստականների վերադարձի ապահովում։ «ԵԱՀԿ-ն նայում, տեսնում է՝ հայությունը մղում, ցանկություն ունի՞ վերապրելու։ Եթե այո, ապա ինչո՞ւ է նրա քաղաքական վերնախավն ամբողջ 30 տարիներ դավադիր քաղաքականություն վարել։ Այսինքն՝ ԵԱՀԿ-ին հարց տալուց առաջ հարցը պետք է նախ տանք մեր քաղաքական վերնախավին, քանի որ քաղաքական վերնախավն է դիվանագիտական դաշտում խոսակցություն վարելու ԵԱՀԿ-ի հետ։ Այո, սա մի փոքրիկ ակցիա է՝ մեր ձայնը հասցնելու ԵԱՀԿ-ին, բայց սա առաջին հերթին ակցիա է՝ ընդդեմ մեր քաղաքական վերնախավի։ Չորս գլխանի հրեշը նստած մեր երկրի մեջ, երկիրն ավերում է, պետք է կասեցնել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը։ Նա հավելեց․ «Իլհամը բնակեցնում է Շուշին, եւ որեւէ ընդվզում նույնիսկ Հայաստանի ընդդիմադիր դաշտից չկա։ Տպավորություն է, որ Հայաստանի քաղաքական վերնախավը վաղուց կոնսենսուսի մեջ է Իլհամի հետ, որ օկուպացված Արցախում պետք է թուրքեր ապրեն։ Եվ որեւէ խոսք անգամ չկա Արցախից հայ փախստականների վերադարձի մասին»։

    Նա նշեց, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում կար մի կետ, որը գոնե մի փոքր պետք է կանխեր ցեղասպանությունը հայության դեմ, դա փախստականների վերադարձն էր։ «Բայց եկեք ու տեսեք, որ այդ կետը հանգիստ իրացնում է Իլհամը, իսկ հայկական կողմը լուռ է, ոչինչ չի տեսնում։ Մենք ստիպված դիմում ենք դրսի ուժերին՝ ԵԱՀԿ գործող նախագահին՝ այն ակնկալիքով, որ իրենք տիրություն կանեն միջազգային իրավունքին, միջազգային նորմերին, գոնե ձեւական եւ կոչ կանեն կասեցնել օկուպացված Արցախի բնակեցումը թուրքերով, քանի դեռ չկա այդ հարցի շուրջ փոխադարձ պայմանավորվածություն, որով առաջին հերթին պետք է այնտեղից բռնի տեղահանված հայ մարդը վերադառնա»։ Ցույցի մասնակիցները նաեւ նամակ փոխանցեցին ԵԱՀԿ գործող նախագային։ Ըստ Մարիամ Ավագյանի՝ այդ նամակում փախստականների վերադարձի իրավունքի իրացման հարցն է առանցքային։ «Քանի որ ես ցանկացած գործողության մեջ տեսնում եմ ցեղասպանություն, ապա մենք պետք է կանխենք այդ ցեղասպանությունը։ Իսկ դա կանխելու հայտնի մեկ մեթոդ կա՝ անջատում հանուն փրկության։ Եթե մեր քաղաքական վերնախավը բանակցային ողջ գործընթացում տարել է մի բան, որ Արցախը պետք է այսպես կոչված ինքնավար կարգավիճակ ունենա միգուցե Ադրբեջանի տարածքային ամբողջականության այդ կեղծ թեզի շրջանակներում, ապա անջատում հանուն փրկությանը ենթադրում է, որ Արցախը եւ նրա հայությունը պետք է ապրեն Ադրբեջանի ցանկացած տիպի վերահսկողությունից դուրս։ Պետք է ապրեն միջազգային ուժերի ուղիղ պաշտպանությամբ ու աջակցությամբ, որովհետև թուրքի հետ անհնար է»,- նշեց Ավագյանը։

    «Կասեցնել օկուպացված Արցախի բնակեցումը թուրքերով, ապահովել արցախցիների վերադարձը»․ ցույց՝ ԱԳՆ մոտ

    Առավոտ – Լուրեր Հայաստանից

    Կարող եք կարդալ

    ANCA Welcomes Launch of Swiss Peace Initiative for Nagorno Karabakh

    May 26th Forum in Bern Aims to Secure Right of Return for Displaced Artsakh Armenians WASHINGTON, DC – The Armenian National Committee of America (ANCA) welcomes the May 26th launch of the “Swiss Peace Initiative for Nagorno-Karabakh” – a groundbreaking, cross-party initiative by Swiss Parliamentarians to advance the Swiss government’s decision to establish an international platform […]

    Կարդալ

    If the Armenians of Artsakh do not remain consistent in their property claims, they will face a real risk of losing their assets – Siranush Sahakyan

    International law expert and legal representative of Armenian POWs at the European Court of Human Rights, Siranush Sahakyan, responds to questions from “Medialab.” – Ms. Sahakyan, there are reports that Azerbaijan has started preparatory work to nationalize the property of Artsakh Armenians. The authorities have also begun to claim that 80% of that property allegedly […]

    Կարդալ

    Displaced Karabakh people demand right of return and continuation of social support

    Thousands of displaced Armenians from Artsakh (Nagorno-Karabakh) and others rallied at Freedom Square in Yerevan on March 29, presenting a series of demands to both the Armenian government and the international community. The demonstration, organized by the Council for the Protection of the Rights of Artsakh People, focused on their right of return and the […]

    Կարդալ