CONTACT

    January 22, 2025

    3:49 pm

    Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները Արցախում կատարվածի առնչությամբ կդիմեն ՄՔԴ

    Արցախ – Հայաթափված Ստեփանակերտը, նոյեմբեր, 2023թ.

    Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պատրաստվում են առաջիկա ամիսներին Ադրբեջանի դեմ նյութեր ուղարկել Միջազգային քրեական դատարան՝ Ղարաբաղում տեղի ունեցած զարգացումների առնչությամբ։ «Մենք փաստահավաք առաքելություն ենք իրականացրել և ունենք դրա համար բոլոր հիմքերը», – երեկ Երևանում Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ հայտարարել է «Միջազգային համագործակցություն հանուն մարդու իրավունքների» կազմակերպության տնօրեն Բրիջիթ Դյուֆուրը։

    «Մենք բոլոր մանրամասներն ունենք՝ ցույց տալու, որ տեղի է ունեցել մարդկանց բռնի տեղահանում, բոլոր ապացույցները՝ ցույց տալու, որ առկա էր Ադրբեջանի իշխանությունների կողմից ստեղծված շատ բռնի ու հարկադրող մթնոլորտ, և այդ ամենը համատարած էր ու համակարգային», – ասել է Դյուֆուրը:

    Կազմակերպությունը նման հայցերի արդեն փորձ ունի՝ նախկինում՝ արևմտյան գործընկերների հետ, Քրեական դատարան է դիմել նաև Բելառուսի իշխանությունների դեմ՝ սեփական ժողովրդի հանդեպ բռնի գործողությունների, ինչպես նաև Ուկրաինայի արևելքում տեղի ունեցած պատերազմական հանցագործությունների վերաբերյալ։

    Ղարաբաղի դեպքում ևս իրավապաշտպանները հսկայական ուսումնասիրություն են իրականացրել՝ զրուցել են ականատեսների հետ, ուսումնասիրել հարյուրավոր փաստեր ու բաց աղբյուրներից ստացված տեղեկություններ։ Եզրակացությունը հստակ է՝ հանցագործությունները, որ տեղի են ունեցել Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո, թելադրվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ ամենաբարձր մակարդակով:

    «Երբ մենք ուսումնասիրում ենք այդ փաստերը, ակնհայտ է դառնում, որ մեր թիրախում սովորական զինվորը չպետք է լինի, այլ՝ բարձրագույն ղեկավարությունը, քանի որ եղել է հրաման, հրամանների շարք՝ պաշտոնյաների կողմից, որոնք հետևել են, որ բոլորը դրանց ենթարկվեն։ Ուստի, մարդկության դեմ այս հանցագործության հետևից գնալիս մենք պետք է ամենաբարձր պաշտոնյաներին հասնենք, քանի որ կան ապացույցներ, որ տեղի ունեցածը համակարգային բնույթ է կրել», – հայտարարել է Բրիջիթ Դյուֆուրը:

    Ապացույցների հիմքում կլինի նաև հեղինակավոր մեկ այլ իրավապաշտպան կազմակերպության՝ Freedom House-ի զեկույցը՝ շատ պարզ՝ «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր այլևս չկան» հարցադրմամբ։ Երեկ հրապարակվել է այդ ուսումնասիրության սեղմագիրը, ըստ որի՝ «Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների, միջազգային նորմերի, հումանիտար ու քրեական իրավունքի կոպտագույն ոտնահարման բազմաթիվ դեպքեր են արձանագրվել»: «Էական վկայություններ կան, որ մարդիկ զրկվել են կյանքի, առողջության, սննդի, կտտանքների չենթարկվելու, արդար դատաքննության ու մշակութային իրավունքներից», – փաստում է Freedom House-ը` հավելելով. – «Վկայություններ կան, որոնցից կարելի է ենթադրել՝ Բաքուն համակարգված և երկարաժամկետ ծրագիր է ունեցել Լեռնային Ղարաբաղը հայերից դատարկելու համար»։

    «Մենք պետք է օգտագործենք հնարավոր բոլոր հարթակները, որ մեղավորները հայտնվեն ճաղերի ետևում, կամ՝ պատժամիջոցների ենթարկվեն։ Պատժամիջոցները դատաքննության ընթացքում կիրառվող գործիք չեն, քաղաքական են, բայց մեր մանրամասն աշխատանքն ու այս բարձրակարգ հետաքննությունը կնպաստի պատժամիջոցների մշակմանը։ Խոսքը նրանց ակտիվների սառեցման, տեղաշարժի վրա սահմանափակումներ դնելու, արտերկրում գույք գնելու վրա արգելանք դնելու մասին է։ Մենք հաճախ ենք դրանով զբաղվում, թեև հազվադեպ ենք խոսում, քանի որ չենք ուզում, որ մեր թիրախում հայտնվողներն իմանան, որ մենք ենք այդ հայցերի ետևում», – նշում է հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը:

    Մոտ մեկ տարի շարունակված փաստահավաք առաքելության ընթացքում Freedom House-ն արձանագրել է՝ Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ կարող են որակվել որպես էթնիկ զտումներ, քանի որ առկա են դրա մի շարք չափորոշիչներ՝ արտադատական մահապատիժներից ու խոշտանգումներից մինչև շրջափակում, խաղաղ բնակչության դեմ բռնի հարձակումից մինչև գույքի անխնա ոչնչացում։ Ավելին, ըստ փաստահավաք առաքելության, կան բավարար ապացույցներ պնդելու, որ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի նաև Հռոմի կանոնադրությունը ոտնահարելու՝ մարդկության դեմ հանցագործությունների ու պատերազմական հանցագործությունների համար:

    «Այս բացահայտումները, ինչպես նաև փաստը, որ Ադրբեջանում մեղավորներին պատժելու ուղղությամբ որևէ քայլ չի արվում, ընդգծում է միջազգային իրավական վերահսկողության հրատապ անհրաժեշտությունը՝ այս սարսափելի արարքների համար պատասխանատուներին հետապնդելու նպատակով», – հայտարարում է Freedom House-ը։

    Իրավապաշտպան կազմակերպությունը ծրագրում է առաջիկա մեկ ամսում առավել ծավալուն զեկույց ներկայացնել այս հարցի վերաբերյալ։ Ակնկալվում է, որ այդ ժամանակ էլ հենց իրավապաշտպանները կդիմեն Միջազգային քրեական դատարան՝ Բաքվի գործողությունները քննելու համար։

    Հեղինե Բունիաթյան

    Azatutyun.am

    Կարող եք կարդալ

    Swiss Parliament’s Upper House Committee also approves resolution on the return of Artsakh Armenians

    The Foreign Affairs Committee of the Council of States (EPC-E, Upper house of Switzerland’s parliament) at its meeting of 21 January 2025, “examined the motion 24.4259 “Nagorno-Karabakh Peace Forum. Allowing the return of the Armenian population” tabled by its sister committee and adopted by the National Council in the winter 2024 session. The EPC-E adopted […]

    Կարդալ

    Press Statement by the Committee for the Defense of the Fundamental Rights of the People of Nagorno-Karabakh*

    January 20, 2025 The President of Azerbaijan and the Prime Minister of Armenia are set to attend the World Economic Forum in Davos, Switzerland, from January 20 to 24, with a bilateral meeting likely to take place. Additionally, a trilateral meeting involving Mr. Ignazio Cassis, Head of the Swiss Federal Department of Foreign Affairs, may […]

    Կարդալ

    Global Coalition Backs Right of Artsakh’s Armenian Refugees to Return Home

    9 January 2025 – Europeans for Artsakh, a civic initiative spanning more than 50 cities across Europe, joins the global coalition endorsing international talks toward “the universally recognized right of indigenous Artsakh Armenian refugees to a collective, protected, and dignified return home.” 27 November 2024 – — Faith-Based and Civil Society Groups Call for an […]

    Կարդալ