EREVAN, 28 JUIN, ARMENPRESS: Un groupe de députés représentant toutes les factions du Parlement européen a publié une déclaration commune en réponse aux critiques, réactions négatives et menaces de l’Azerbaïdjan et de la Russie concernant la coopération militaire arméno-française.
Dans leur déclaration, les députés ont souligné que c’est le droit souverain de chaque État de maintenir des forces armées aptes au combat et équipées de moyens militaires modernes.
Récemment, la France et l’Arménie ont signé un contrat dans le cadre de la coopération militaro-technique, ce qui a déclenché une réaction arrogante de la part de la Russie, en phase avec l’Azerbaïdjan.
Comme le rapporte la correspondante d’Armenpress à Bruxelles, les députés européens ont noté que «les accusations des régimes russe et azerbaïdjanais contre l’Arménie selon lesquelles cette dernière provoquerait un conflit dans le Caucase du Sud prouvent une fois de plus qu’il existe une collusion entre les deux pays qui a abouti au nettoyage ethnique de plus de 140 000 Arméniens du Haut-Karabakh en septembre 2023. »
Les membres du Parlement européen ont exprimé leur surprise que des pays aussi autoritaires et agresseurs comme l’Azerbaïdjan et la Russie condamnent la France, membre de l’UE, qui « cherche à utiliser les désaccords existants, les contradictions à l’intérieur des pays ou entre les pays, pour en faire un moyen d’intimidation.
« Cela ne peut en aucun cas être accepté par l’Union européenne et il est grand temps d’imposer des sanctions au régime dictatorial d’Aliev pour ses actions destructrices qui sapent la paix et la sécurité régionales, comme pour la question des droits de l’homme. Nous condamnons fermement les déclarations officielles de Bakou et de Moscou et appelons la Commission et le SEAE à réagir immédiatement à cette situation. »
La déclaration commune a été signée par Miriam Lexmann, François-Xavier Bellamy,Charlie Weimers, Nathalie Loiseau, Costas Mavrides, Raphaël Glucksmann, Rasa Juknevičienė, Andrius Kubilius, Christophe Gomart, Loucas Fourlas, Céline Imart, Bert-Jan Ruissen, Petras Auštrevičius, Laurent Castillo, Markéta Gregorová,
Lilit Gasparian
ԵԽ պատգամավորները համատեղ հայատարարությամբ են հանդես եկել հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության վերաբերյալ
ԲՐՅՈՒՍԵԼ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդարանի բոլոր խմբակցություններից մի խումբ պատգամավորներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ի պատասխան հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության վերաբերյալ Ադրբեջանի եւ Ռուսաստանի քննադատություններին, բացասական արձագանքին ու սպառնալիքներին։ Պատգամավորներն իրենց հայտարարությամբ շեշտադրել են, որ մարտունակ եւ ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ եվրոպական խորհրդարանի պատգամավորները նշել են, որ «Ռուսաստանի եւ Ադրբեջանի ռեժիմների կողմից Հայաստանի հասցեին հնչեցված մեղադրանքները, թե վերջինը Հարավային Կովկասում հակամարտություն է հրահրում, եւս մեկ անգամ փաստում են, որ երկու երկրների միջեւ առկա է դավադրություն, որը դեռ 2023թվականի սեպտեմբերին հանգեցրել էր Լեռնային Ղարաբաղի ավելի քան 140 հազար հայերի էթնիկ զտմանը»։
Եվրախորհրդարանականները զարմանք են հայտնել, որ ավտորիտար և ագրեսոր երկրները, ինչպիսիք են՝ Ադրբեջանը և Ռուսաստանը, դատապարտում են ԵՄ անդամ երկիր Ֆրանսիային՝ ձգտելով օգտագործել առկա տարաձայնությունները, հակասությունները երկրների ներսում կամ երկրների միջև՝ որպես սեփական պատեհապաշտ նպատակներին հասնելու գործիք:
«Սա ոչ մի կերպ չի կարող ընդունելի լինել Եվրամիության կողմից, և վաղուց ժամանակն է պատժամիջոցներ կիրառել բռնապետական Ալիևի ռեժիմի դեմ՝ տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը խաթարող նրա ապակառուցողական գործողությունների և մարդու իրավունքների ոտնահարման համար: Մենք խստորեն դատապարտում ենք Բաքվի և Մոսկվայի պաշտոնական հայտարարությունները և կոչ ենք անում Եվրոպական հանձնաժողովին և ԱԳԵԾ-ին անհապաղ արձագանքել այս իրավիճակին»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։
Համատեղ հայտարարությունը ստորագրել են, Սլովակիայից Միրիամ Լեքսմանը, Ֆրանսիայից Ֆրանսուա-Գզավիե Բեյլամին, Նատալի Լուազոն, Ռաֆայել Գլյուկսմանը, Մարկետա Գրեգորովան, Քրիստոֆ Գոմարը, Սելին Իմարը, Լորան Կաստիյոն, Կիպրոսից Լուկաս Ֆուրլասը եւ Կոստաս Մավրիդեսը, Նիդեռլանդներից Բերտ-Յան Ռաուսենը, Լիտվայից Անդրիուս Կուբիլիուսը, Ռասա Յուկնեվիչիենեն և Պետրաս Աստրեվիչիուսը, Շվեդիայից Չառլի Վեյմերսը։
Լիլիթ Գասպարյան