CONTACT

    May 15, 2024

    9:23 pm

    Արցախի կառավարության տեղեկագիր – շրջափակման 68-րդ օր

    Ստեփանակերտի Վերականգնողական կենտրոնի բուժառուները շրջափակման պատճառով կանգնել են մի շարք խնդիրների առաջ


    Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան Վերականգնողական կենտրոնը, չնայած Ադրբեջանի կողմից Արցախը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու հետևանքով առաջացած խնդիրներին, շարունակում է իր գործունեությունը։  

    Այս պահին կենտրոնի ամենամեծ խնդիրը, ջեռուցումն է: Գազամատակարարման դադարեցմամբ պայմանավորված` օգտագործում են էլեկտրական տաքացուցիչներ, որոնք բավարար կերպով չեն տաքացնում, ինչն անդրադառնում է բուժման որակի վրա։

    Առկա է մրգի ու բանջարեղենի կարիք։ Վերականգնողական կենտրոնում բուժվողները օրական երեք անգամ սնունդ պետք է ստանան: Այն ժամանակին պատրաստելու համար տեղադրվել են փայտի վառարաններ։ 

    Շրջափակման պայմաններում մեծ դժվարություններով շարունակվում է տնային այցելության ծրագիրը` ամեն ամիս 350 ընտանիքի բժշկական պարագաների մատակարարմամբ։ Տակդիրների և սավանների տրամադրումը դադարեցված է, քանի որ ամբողջ պահուստն արդեն սպառվել է։

    Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ն հայտնում է, որ հոսանքի տատանումների պատճառով ավելացել են խափանված վերելակների մասին կանչերը


    Հոսանքի հաճախակի անջատումների գրաֆիկին չհետևելը հաճախ ստեղծում է անցանկալի իրավիճակ։ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է բոլոր բնակիչներին՝ հոսանքի հովհարային անջատումների ժամանակ՝ ուղիղ ժամերին, չօգտվել վերելակներից, դրանով բացառել անցանկալի պատահարները:

    Հիշեցնենք, որ վերջերս փոփոխվել էր էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների ժամանակացույցը, ըստ որի օրական 3 անգամյա անջատման փոխարեն, անջատումները դարձել են օրական 6 անգամ։

    Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 8 հիվանդ տեղափոխվել է Հայաստան


    Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը շարունակում է իրականացվել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։

    Փետրվարի 16-ի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 105 հիվանդ:

    Արցախից Հայաստան են տեղափոխվել ՌԴ -ի 47 քաղաքացի, այդ թվում՝ 8 երեխա


    ՌԴ խաղաղապահները Արցախից Հայաստան են տեղափոխել Ռուսաստանի 47 քաղաքացու, ովքեր ավելի վաղ ժամանել էին Լեռնային Ղարաբաղ։ Նրանց թվում 8 երեխա է եղել։ Ավելի վաղ մոտ հարյուր ՌԴ քաղաքացիներ Ստեփանակերտից Հայաստան էին տեղափոխվել։

    Օրվա վիճակագրական թարմացումներ

    3 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

    8 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

    Արդեն 261 երեխա ծնվել է շրջափակման մեջ:

    Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 660 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

    Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 105 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։

    755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։

    Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ 

    Ավելի քան 26,800 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

    Կարևոր փաստեր

    Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 68 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը:

    Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա, 20,000 տարեց, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և, ի թիվս այլ իրավունքների խախտման, կանգնած է թերսնման և ցրտահարման մեծ ռիսկի առջև:

    Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից փակվել կամ մասնակի է աշխատում 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։

    6,828  երեխա այլևս չի կարողանում կրթօջախ հաճախել ընդհանրապես կամ երկարօրյա ռեժիմով՝ զրկվելով համապատասխան կրթություն և խնամք ստանալու հնարավորությունից:

    Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը քննարկվել է նաև  ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում։ Եվրոպական խորհրդարանում Արցախի շրջափակման հումանիտար հետևանքների մասին բանաձև է ընդունվել։

    https://mailchi.mp/a9b7fc076484/day68am

    Կարող եք կարդալ

    Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը

    «Կասեցնել օկուպացված Արցախի բնակեցումը թուրքերով, ապահովել արցախցիների վերադարձը»․ պահանջ՝ ԵԱՀԿ գործող նախագահին

    Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ այսօր բողոքի ցույց են արել արցախցիները, նաեւ իրավապաշտպաններ ու հանրային գործիչներ՝ իրենց ձայնն ուղղելով Հայաստան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջեին։ Ցույցի մասնակիցները պարզել են «Պահանջում ենք արցախցիների վերադարձ հայրենիք» գրությամբ պաստառներ։ Նրանք պահանջում են Արցախից բռնի տեղահանված փախստականների վերադարձի ապահովում։ […]

    Կարդալ

    In Nagorno-Karabakh, Ilham Aliyev implemented this strategy in clear view of the international community. | Anthony Pizzoferrato/Middle East Images/AFP via Getty Images

    The ICC should consider the new Armenian genocide petition

    This isn’t just about the Armenian community in Nagorno-Karabakh — it’s focused on different forms of genocide committed against Armenians in Armenia itself. MAY 10, 2024  BY LUIS MORENO OCAMPO Luis Moreno Ocampo was the first Chief Prosecutor of the International Criminal Court. December 2023 marked the 75th anniversary of the Genocide Convention’s adoption. And yet, here […]

    Կարդալ

    Սամվել Շահրամանյանն այցելել է Եռաբլուր պանթեոն. Նրան ուղեկցել են Արցախի պաշտոնյաներ, պատգամավորներ

    Այսօր՝ մայիսի 9-ի առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոն է այցելել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը: Նրան ուղեկցել են Արցախի կառավարության անդամներ, Արցախի Ազգային ժողովի պատգամավորներ, հոգեւորականներ, այդ թվում Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը: Վերջիններս տերունական աղոթք են հնչեցրել: Սամվել Շահրամանյանը չպատասխանել լրագրողների հարցերին: Հիշեցնենք` մայիսի 9-ը հայության համար տարիներ շարունակ եռատոն է եղել` Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային […]

    Կարդալ