CONTACT

    May 15, 2024

    7:46 pm

    Արցախի կառավարության տեղեկագիր – շրջափակման 69-րդ օր

    Փետրվարի 18-ից կմեկնարկի պարենային մի շարք ապրանքներ ձեռք բերելու համար նախատեսված կտրոնների տրամադրումը


    Շրջափակման պատճառով Արցախի բնակչությունը կանգնել է պարենի անբավարարության սուր խնդրի առջև։ Արցախի կառավարությունը կիրառում է կտրոնային համակարգ՝ առաջնային նշանակության պարենային ապրանքները  առավելագույնս համաչափ բաշխելու նպատակով։

    Արցախի բնակիչները հնարավորություն ունեն Ստեփանակերտի և շրջանների խանութներից կտրոններով գնել շաքարավազ, բրինձ, հնդկաձավար, մակարոնեղեն, ձեթ, միրգ, բանջարեղեն, ձու, ինչպես նաև լվացքի փոշի ՝ ըստ կառավարության կողմից սահմանված ժամանակացույցի։

    «Մենք ենք մեր սարերը» 600 մլն դրամի աջակցություն է տրամադրել շրջափակման մեջ գտնվող Արցախին


    Ստեփանակերտ քաղաքի 700 ընտանիքի տրամադրվել են փայտի վառարաններ, Ստեփանակերտի և շրջանների պոմպային ջրամատակարարման համակարգի համար ձեռք են բերվել և տեղադրվել դիզելային գեներատորներ և էլեկտրական մարտկոցներ, ինչը կանոնավոր էլեկտրաէներգիայի բացակայության պայմաններում կարևոր նշանակություն ունի համակարգի անխափան աշխատանքի համար:

    «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը նաև ձեռք է բերել կամ գործընկերներից ստացել է սննդամթերք, որն արդեն Գորիսում է, և առաջիկայում այն նախատեսվում է տեղափոխել Արցախ: 

    Գործակալությունը 3 ամիսների ընթացքում արդեն իսկ իրականացրել է Արցախի բնակչության առաջին անհրաժեշտության կարիքներին ուղղված մի շարք ծրագրեր՝ 150-ից ավելի նվիրատուների շնորհիվ ցուցաբերելով մոտ 600 մլն ՀՀ դրամի (ավելի քան 1.5 մլն ԱՄՆ դոլար) աջակցություն շրջափակման մեջ գտնվող արցախցիներին։ Գործակալության հիմնադիրը Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն է:

    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության  անդամներին


    Քննարկվել են  ԱՀ ռազմաքաղաղաքական իրավիճակին, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շարունակվող շրջափակման  պայմաններում երկրում ծագած սոցիալ-տնտեսական  խնդիրներին  վերաբերող  հարցեր: 

    Նախագահ Հարությունյանը ներկայացրել է իրադրության հաղթահարման ուղղությամբ  գործադիր իշխանության կողմից ձեռնարկվող քայլերը: Հատուկ անդրադարձ է եղել Նախագահի նախաձեռնությամբ ԱՀ Սահմանադրության փոփոխության հարցին: Արայիկ Հարությունյանն ընդգծել է ստեղծված բարդ պայմաններում ներքին կայունության պահպանման անհրաժեշտությունը և այդ հարցում խորհրդարանի ունեցած առանցքային դերակատարությունը:

    Պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել


    Պետնախարարը ներկայացրել է պաշտոնավարման 100 օրվա ընթացքում կատարված և նախանշված աշխատանքները՝ նշելով, որ հանգամանքների բերումով այդ ժամանակահատվածից 67-ը եղել են շրջափակման օրերը: 

    Պետնախարարը մանրամասն ներկայացել է կառավարության գործունեության սկզբունքները, առկա մարտահրավերները, գերակայություններն ու այն հիմնական ուղղությունները, որոնցով համատեղ կատարվել են և պետք է շարունակվեն աշխատանքները, ինչպես նաև խոսել է ռիսկերի և չիրականացված աշխատանքների մասին: Այդ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

    Օրվա վիճակագրական թարմացումներ

    4 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

    9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

    Արդեն 267 երեխա ծնվել է շրջափակման մեջ:

    Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 670 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

    Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 105 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։

    755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։

    Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ 

    Ավելի քան 27,200 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

    Կարևոր փաստեր

    Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 69 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը:

    Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա, 20,000 տարեց, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և, ի թիվս այլ իրավունքների խախտման, կանգնած է թերսնման և ցրտահարման մեծ ռիսկի առջև:

    Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից փակվել կամ մասնակի է աշխատում 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։

    6,828  երեխա այլևս չի կարողանում կրթօջախ հաճախել ընդհանրապես կամ երկարօրյա ռեժիմով՝ զրկվելով համապատասխան կրթություն և խնամք ստանալու հնարավորությունից:

    Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը քննարկվել է նաև  ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում։ Եվրոպական խորհրդարանում Արցախի շրջափակման հումանիտար հետևանքների մասին բանաձև է ընդունվել։

    https://mailchi.mp/251d3b7741c5/day69am

    Կարող եք կարդալ

    Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը

    «Կասեցնել օկուպացված Արցախի բնակեցումը թուրքերով, ապահովել արցախցիների վերադարձը»․ պահանջ՝ ԵԱՀԿ գործող նախագահին

    Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ այսօր բողոքի ցույց են արել արցախցիները, նաեւ իրավապաշտպաններ ու հանրային գործիչներ՝ իրենց ձայնն ուղղելով Հայաստան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջեին։ Ցույցի մասնակիցները պարզել են «Պահանջում ենք արցախցիների վերադարձ հայրենիք» գրությամբ պաստառներ։ Նրանք պահանջում են Արցախից բռնի տեղահանված փախստականների վերադարձի ապահովում։ […]

    Կարդալ

    In Nagorno-Karabakh, Ilham Aliyev implemented this strategy in clear view of the international community. | Anthony Pizzoferrato/Middle East Images/AFP via Getty Images

    The ICC should consider the new Armenian genocide petition

    This isn’t just about the Armenian community in Nagorno-Karabakh — it’s focused on different forms of genocide committed against Armenians in Armenia itself. MAY 10, 2024  BY LUIS MORENO OCAMPO Luis Moreno Ocampo was the first Chief Prosecutor of the International Criminal Court. December 2023 marked the 75th anniversary of the Genocide Convention’s adoption. And yet, here […]

    Կարդալ

    Սամվել Շահրամանյանն այցելել է Եռաբլուր պանթեոն. Նրան ուղեկցել են Արցախի պաշտոնյաներ, պատգամավորներ

    Այսօր՝ մայիսի 9-ի առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոն է այցելել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը: Նրան ուղեկցել են Արցախի կառավարության անդամներ, Արցախի Ազգային ժողովի պատգամավորներ, հոգեւորականներ, այդ թվում Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը: Վերջիններս տերունական աղոթք են հնչեցրել: Սամվել Շահրամանյանը չպատասխանել լրագրողների հարցերին: Հիշեցնենք` մայիսի 9-ը հայության համար տարիներ շարունակ եռատոն է եղել` Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային […]

    Կարդալ