CONTACT

    May 16, 2024

    3:21 pm

    Արցախի կառավարության տեղեկագիր – շրջափակման 73-րդ օր

    Առողջապահության ոլորտի պատասխանատուները ներկայացրել էն շրջափակման պատճառով համակարգի առջև ծառացած ամենասուր խնդիրները

    Ստեփանակերտի ծննդատան, մանկական հիվանդանոցի և Հանրապետական բժշկական կենտրոնի դեղամիջոցների պաշարները չափազանց սուղ են, շրջափակման պայմաններում հնարավոր չէ ներմուծել բժշկական նշանակության ապրանքներն այն քանակությամբ, որքան անհրաժեշտ է։ Հատկապես զգալի է կանանց համար նախատեսվող տարրական դեղամիջոցների պակասը։ 

    Առկա է ջեռուցման խնդիրը, քանի որ բուժհիմնարկները հիմնականում ջեռուցվում են սեփական կաթսայատների միջոցով, և գազի ու էլեկտրականության պարբերական անջատումները լրացուցիչ դժվարություններ են ստեղծում հիվանդների բուժման համար։ 

    Արցախի պետական բուժհաստատություններում դադարեցված են բոլոր պլանային միջոցառումները՝ ներառյալ վիրահատությունները և հետազոտությունները, որպեսզի դեղորայքի և բժշկական նշանակության ապրանքների սահմանափակ պաշարները հերիքեն։ 

    Առողջապահության համակարգում զգացվում է մասնագետների պակասը, որը մինչև շրջափակումը լրացվում էր Հայաստանից և այլ երկրներից եկող մասնագետների հաշվին։ Ավելի քան 2 ամիս է, ինչ բարեգործական ծրագրերով Արցախին մշտապես աջակցող տասնյակ բժիշկներ չեն կարողանում հասնել Արցախ և համապատասխան բուժօգնություն իրականացնել։

    Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 8 հիվանդ տեղափոխվել է Հայաստան


    Բացի դրանից, 5 բուժառու, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են Հայաստան բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

    Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը շարունակում է իրականացվել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Փետրվարի 21-ի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 113 հիվանդ: 

    Պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le spectacle du monde պարբերականին


    «Մենք ապրում ենք մեր նախնիների հողի վրա, այստեղ ունենք մեր պատմությունը, մեր մշակույթը, մեր կրոնը։ Մենք ցանկանում ենք պահպանել մեր ինքնությունը: Սա հնարավոր չէր լինի, եթե մենք լինեինք Ադրբեջանի քաղաքացիներ։ Այս ամենն այն աստիճան կարևոր է, որ մենք պետք է հիշենք 20-րդ դարի ողբերգությունները: Պետք է անպայմանորեն խուսափել ցանկացած նոր ողբերգությունից: Ավելի լավ է խուսափել դրանից, քան հետագայում ստիպված լինել գործ ունենալ դրա հետևանքների հետ: Ահա թե ինչու ես հույս ունեմ, որ Ադրբեջանի վրա ճնշումները կշարունակվեն՝ խոչընդոտելով նրան շարունակել սկսածը»,- նշել է Ռուբեն Վարդանյանը։

    Հարցազրույցի հայերեն ամբողջական տեքստին կարելի է ծանոթանալ այստեղ։

    Օրվա վիճակագրական թարմացումներ

    5 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

    7 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

    Արդեն 279 երեխա ծնվել է շրջափակման մեջ:

    Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 700 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

    Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 113 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։

    755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։

    Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։

    Ավելի քան 28,800 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

    Կարևոր փաստեր

    Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը քննարկվել է նաև  ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում։ Եվրոպական խորհրդարանում Արցախի շրջափակման հումանիտար հետևանքների մասին բանաձև է ընդունվել։

    https://mailchi.mp/6f4e39e45388/day73am

    Կարող եք կարդալ

    Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը

    «Կասեցնել օկուպացված Արցախի բնակեցումը թուրքերով, ապահովել արցախցիների վերադարձը»․ պահանջ՝ ԵԱՀԿ գործող նախագահին

    Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ այսօր բողոքի ցույց են արել արցախցիները, նաեւ իրավապաշտպաններ ու հանրային գործիչներ՝ իրենց ձայնն ուղղելով Հայաստան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջեին։ Ցույցի մասնակիցները պարզել են «Պահանջում ենք արցախցիների վերադարձ հայրենիք» գրությամբ պաստառներ։ Նրանք պահանջում են Արցախից բռնի տեղահանված փախստականների վերադարձի ապահովում։ […]

    Կարդալ

    In Nagorno-Karabakh, Ilham Aliyev implemented this strategy in clear view of the international community. | Anthony Pizzoferrato/Middle East Images/AFP via Getty Images

    The ICC should consider the new Armenian genocide petition

    This isn’t just about the Armenian community in Nagorno-Karabakh — it’s focused on different forms of genocide committed against Armenians in Armenia itself. MAY 10, 2024  BY LUIS MORENO OCAMPO Luis Moreno Ocampo was the first Chief Prosecutor of the International Criminal Court. December 2023 marked the 75th anniversary of the Genocide Convention’s adoption. And yet, here […]

    Կարդալ

    Սամվել Շահրամանյանն այցելել է Եռաբլուր պանթեոն. Նրան ուղեկցել են Արցախի պաշտոնյաներ, պատգամավորներ

    Այսօր՝ մայիսի 9-ի առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոն է այցելել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը: Նրան ուղեկցել են Արցախի կառավարության անդամներ, Արցախի Ազգային ժողովի պատգամավորներ, հոգեւորականներ, այդ թվում Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը: Վերջիններս տերունական աղոթք են հնչեցրել: Սամվել Շահրամանյանը չպատասխանել լրագրողների հարցերին: Հիշեցնենք` մայիսի 9-ը հայության համար տարիներ շարունակ եռատոն է եղել` Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային […]

    Կարդալ