Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը:
Դատարանը եզրակացրել է, որ Ադրբեջանը պարտավոր է իր՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ։ Բացի դրանից, Արդարադատության միջազգային դատարանը միաձայն մերժել է 2023թ. հունվարի 4-ին Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։ Ադրբեջանի մեղադրանքները վերաբերել են ականապատմանը, որն իբր հայկական կողմն իրականացնում է Ղարաբաղում՝ ազգությամբ ադրբեջանցի անձանց իրենց տները վերադառնալուն խանգարելու նպատակով։
Դատարանի որոշման մեջ նշվում է, որ Ադրբեջանն ապացույցներ չի ներկայացրել այն մասին, որ Հայաստանը ձեռնարկել է քայլեր, որոնք խոչընդոտում են ազգությամբ ադրբեջանցի անձանց` մշտական բնակության վայրերում գտնվելու իրավունքին:
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը և Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել են համատեղ անգլերեն զեկույց՝ որում բացահայտել են Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը փակած, այսպես կոչված, «էկոակտիվիստների» թշնամանքը Հայաստանի ու Արցախի նկատմամբ, նրանց ատելության իրական մոտիվացիան ու Ադրբեջանի իշխանությունների կողմից ուղարկված լինելը, ինչպես նաև այն, որ նրանք երբևէ առնչություն չեն ունեցել շրջակա միջավայրի հարցերի հետ:
Զեկույցում շարադրված են հետևություններ, որոնք հիմնված են հենց նույն զեկույցում տեղ գտած ապացույցների (լուսանկարներ, տեսանյութեր, վկայություններ) վրա: Այն կուղարկվի միջազգային կազմակերպություններին։
Մասնավորապես, մեկնաբանության մեջ նշվում է․ «Պաշտոնական Ստեփանակերտի համար բացարձակապես անընդունելի են Ադրբեջանի՝ Արցախի ներքաղաքական կյանքին միջամտելու փորձերը, ինչպես նաև Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության տեսլականը։ Այդ կապակցությամբ ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորումը պետք է իրականացվի բանակցությունների միջոցով, որոնք կապահովեն կողմերի իրավահավասարություն և չեն պարունակի բանակցային գործընթացի արդյունքը կանխորոշող պայմաններ։ Այս համատեքստում անհրաժեշտ ենք համարում վերականգնել միջազգային միջնորդական ձևաչափը՝ որպես խաղաղ գործընթացի անշրջելիության լրացուցիչ երաշխիք»։
Մեկնաբանության ամբողջական տեքստին կարելի է ծանոթանալ այստեղ։
Փետրվարի 21-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավորներ, Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահներ Սիլվի Գիյոմի, Ֆրանսուա Ալֆոնսիի գլխավորած պատվիրակության, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Կասպար Կարապետյանի, նույն գրասենյակի տնօրեն Հեղինե Էվինյանի ու Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի հետ:
Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով հանրապետության առջև ծառացած մարտահրավերները, բարձր գնահատել խորհրդարանականների սկզբունքային դիրքորոշումը Եվրոպական խորհրդարանի կողմից՝ Արցախի շրջափակման կապակցությամբ համապատասխան բանաձևի ընդունման վերաբերյալ, ընդգծել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը:
Օրվա վիճակագրական թարմացումներ
• 6 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: • 6 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ • Արդեն 283 երեխա ծնվել է շրջափակման մեջ: • Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 710 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ • Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 113 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ • 755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։ • Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Ավելի քան 29,200 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը
«Կասեցնել օկուպացված Արցախի բնակեցումը թուրքերով, ապահովել արցախցիների վերադարձը»․ պահանջ՝ ԵԱՀԿ գործող նախագահին
Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ այսօր բողոքի ցույց են արել արցախցիները, նաեւ իրավապաշտպաններ ու հանրային գործիչներ՝ իրենց ձայնն ուղղելով Հայաստան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջեին։ Ցույցի մասնակիցները պարզել են «Պահանջում ենք արցախցիների վերադարձ հայրենիք» գրությամբ պաստառներ։ Նրանք պահանջում են Արցախից բռնի տեղահանված փախստականների վերադարձի ապահովում։ […]
In Nagorno-Karabakh, Ilham Aliyev implemented this strategy in clear view of the international community. | Anthony Pizzoferrato/Middle East Images/AFP via Getty Images
The ICC should consider the new Armenian genocide petition
This isn’t just about the Armenian community in Nagorno-Karabakh — it’s focused on different forms of genocide committed against Armenians in Armenia itself. MAY 10, 2024 BY LUIS MORENO OCAMPO Luis Moreno Ocampo was the first Chief Prosecutor of the International Criminal Court. December 2023 marked the 75th anniversary of the Genocide Convention’s adoption. And yet, here […]
Սամվել Շահրամանյանն այցելել է Եռաբլուր պանթեոն. Նրան ուղեկցել են Արցախի պաշտոնյաներ, պատգամավորներ
Այսօր՝ մայիսի 9-ի առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոն է այցելել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը: Նրան ուղեկցել են Արցախի կառավարության անդամներ, Արցախի Ազգային ժողովի պատգամավորներ, հոգեւորականներ, այդ թվում Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը: Վերջիններս տերունական աղոթք են հնչեցրել: Սամվել Շահրամանյանը չպատասխանել լրագրողների հարցերին: Հիշեցնենք` մայիսի 9-ը հայության համար տարիներ շարունակ եռատոն է եղել` Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային […]